ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ››ՊՈԱԿ—ը հայտարարում է մրցույթ ‹‹Հաշվապահական հաշվառում» մասնագիտության մասնագիտական մոդուլներ դասավանդող դասախոսի (1 դրույք) թափուր աշխատատեղի համար: Պահանջվող որակավորումը՝ համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, կամ տվյալ մասնագիտության զբաղվածության բնագավառում 5 տարվա աշխատանքային գործունեության փորձ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. դիմում (Ձև 1),
2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձնագրի պատճեն,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
5. ինքնակենսագրություն (Ձև 4),
6. մեկ լուսանկար 3x4 չափսի,
7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 18—ը ներառյալ, ամեն աշխատանքային օր` ժամը 9.00-ից մինչև 16.00-ը:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 24—ին` ժամը 14.00-ին, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում:
Տեղեկությունների համար զանգահարել 093-15-93-81 հեռախոսահամարով: