Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը առաջնորդվում է ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցով, ըստ որի.
1. Ուսումնական գործընթացը առկա ուսուցմամբ մեկնարկում է.
1-ին կուրսի ուսանողների համար սեպտեմբերի 14-ից
բարձր կուրսերի ուսանողների համար` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից:
2. Քոլեջում գտնվելու ժամանակահատվածում հնարավորինս կուտակումները սահմանափակելու նպատակով սահմանվում է.
ա. 6-օրյա աշխատանքային ռեժիմ,
բ. Երկհերթ ռեժիմ:
առաջին հերթ՝ 90:00-ից 12:00
երկրորդ հերթ 12:30-ից 15:30
Դասապրոցեսի տևողությունը 40 րոպե
Հերթափոխից հետո 30 րոպե կտրամադրվի շենքը ախտահանելու համար:
Կկիսվեն 12-ից ավել ուսանող ունեցող խմբերը:
Յուրաքանչյուր դասից հետո կսահմանվի 5 րոպե դասամիջոց, որի ընթացքում ուսանողը չպետք է լքի լսարանը: