Թափուր աշխատատեղ

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության  ‹‹Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ›› ՊՈԱԿ—ը  հայտարարում է մրցույթ  «Դիզայն» մասնագիտության  մասնագիտական մոդուլներ դասավանդող դասախոսի (շաբաթական՝ 8 դասաժամ), «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության  մասնագիտական մոդուլներ դասավանդող դասախոսի (շաբաթական՝ 18 դասաժամ) և ‹‹Գազային սարքերի և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում››  մասնագիտության արտադրական ուսուցման վարպետի (1 դրույք)  թափուր աշխատատեղերի համար: Պահանջվող որակավորումը՝ համապատասխանող  միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, կամ տվյալ մասնագիտության զբաղվածության բնագավառում 5 տարվա աշխատանքային
գործունեության փորձ:

Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է `

1.    դիմում (Ձև 1),

2.    կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

3.    անձնագրի պատճեն,

4.    աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,

5.    ինքնակենսագրություն (Ձև 4),

6.    մեկ լուսանկար 3×4 չափսի,

7.    այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ՝ Հայաստանի Հանրապետության  համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8.    Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,

9.    հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

   Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի   փետրվարի 16-ը  ներառյալ, ամեն աշխատանքային օր` ժամը 9.00-ից մինչև 16.00-ը:

Մրցույթները տեղի կունենան համապատասխանաբար՝ փետրվարի 19—ին, 22-ին, 23-ին` ժամը 14.00-ին, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում:

Տեղեկությունների համար զանգահարել 093-15-93-81 հեռախոսահամարով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով