ԿՏՊՔ-ի կադրերի բաժինը քոլեջը անհրաժեշտ մասնագետներով համալրելու ուղղությամբ կադրային քաղաքականություն վարող կառուցվածքային ստորաբաժանում է , որը գործում է ՀՀ օրենսդրության, ԿՏՊՔ-ի կանոնադրության և սույն կանոնակարգին համապատասխան:
ԿՏՊՔ-ի կադրերի բաժինը իր գործունեության շրջանակում իրականացնում է՝
- Վարչատնտեսական, դասախոսական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատանքի ընդունման, տեղափոխման, աշխատանքից ազատման գործընթացների կազմակերպում
- Աշխատողների անձնական գործերի վարում
- Աշխատողների աշխատանքային գրքույկների վարում
- Աշխատողների հաստիքի, պաշտոնի և որակավորման վերաբերյալ ամենամյա վիճակագրական հաշվետվությունների կազմում
- Գրանցամատյանի վարում
- Ուսանողական համակազմի անձնական գործերի պահպանություն
- Ուսանողական համակազմի անձնական գործերի վարում
- Ուսանողների համակազմի վերաբերյալ հրամանների գրանցամատյանի վարում