0911.01.5-«Ատամնատեխնիկական գործ»

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0911.01.5 «ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0911.01.01.5 «ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

1.Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 0911.01.01.5 «Ատամնատեխնիկ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների։

2.Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ 0911.01.01.5 «Ատամնատեխնիկ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝

● անշարժ պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,

● շարժական պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,

● բյուգելային պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,

● դիմածնոտային պրոթեզներ պատրաստող ատամնատեխնիկ,

● օրթոդոնտիկ ապարատներ պատրաստող ատամնատեխնիկ,

● ձուլման աշխատանքներ իրականացնող ատամնատեխնիկ։

3. Միջին մասնագիտական կրթության 0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ 0911.01.01.5 «Ատամնատեխնիկ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական   պարտականություններն.

1)գամիկների, ներդիրների, ծայրատային ատամների պատրաստում,

2)արհեստական պսակների պատրաստում,

3)կամրջաձև պրոթեզների պատրաստում,

4)մասնակի թիթեղային պրոթեզների պատրաստում,

5)լրիվ շարժական թիթեղային պրոթեզների պատրաստում,

6)բյուգելային պրոթեզների պատրաստում,

7)օրթոդոնւոիկ ապարատների պատրաստում,

8)դիմածնոտային պրոթեզների պատրաստում,

9)ձուլման գործի իրականացում,

10)զոդման տեխնոլոգիայով աշխատանքների իրականացում