Որակի ներքին ապահովման կենտրոնի նպատակն է կատարել ուսումնական, հետազոտական և կառավարման գործընթացների գնահատում, ապահովել դրանց որակի վերահսկում, հաշվետվողականություն և թափանցիկություն, նպաստել շարունակական բարելավմանն ու զարգացմանը:
Կենտրոնի խնդիրներն են.
- Քոլեջում ձևավորել և արմատավորել որակի ապահովման մշակույթը.
- Ապահովել կրթական ծրագրերի և դրանց իրականացման գործընթացների որակի ապահովման ընթացակարգերի ստեղծումը, մշտադիտարկումը և շարունակական բարելավումը.
- Ապահովել կրթության որակի ապահովման չափորոշիչներին համապատասխան օրինակելի փորձի բացահայտումն ու տարածումը քոլեջում.
- Ապահովել քոլեջի հաշվետվողականությունը ներքին և արտաքին շահակիցների առջև: