Ուսումնական մասը (այսուհետ՝ ՈՒՄ) Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի (այսուհետ՝ ԿՏՊՔ) կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործելով ԿՏՊՔ-ի կանոնադրության և սույն կանոնակարգին համապատասխան հետամուտ է հետևյալ խնդիրների իրագործմանը՝
- պլանավորել և համակարգել ԿՏՊՔ-ի բոլոր մասնագիտությունների ուսումնական գործընթացը՝ ամբիոնների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ,
- համակարգել ուսումնական գործընթացին մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը,
- մասնակցել ԿՏՊՔ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ ուսումնական գործընթացի բարեփոխումներին,
- համակարգել ուսումնական գործընթացը, ուսումնական պլանների իրականացումը, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի կիրառումը՝ ԿՏՊՔ-ի ուսումնական ստորաբաժանումների կողմից,
- կազմակերպել ամբիոնների հետ համատեղ ԿՏՊՔ-ի ուսումնական պլանների կատարման, դասընթացներին ուսանողների գրանցման, ուսման առաջադիմության տվյալների ավտոմատացված մուտքագրման ու մշակման, ստուգարքային և քննական տեղեկագրերի ու դիպլոմի հավելվածի պատրաստման միասնական էլեկտրոնային համակարգով գործընթացը: