Կաբինետներ

«Կոտայքի տարաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական կաբինետները կանոնակարգին համապատասխան սահմանում են կազմակերպչական և մեթոդական հիմքը, հիմնական խնդիրները, գործառույթները, կառուցվածքը, աշխատանքի ուղղությունները, ինչպես նաև քոլեջի ստորաբաժանումների և այլ կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները:

Ուսումնական կաբինետները ծավալում են իրենց գործունեությունը հետևյալ ուղղությունների շրջանակում՝

  • Ուղղորդում են ուսանողներին ինքնուրույն, ուսումնական, հետազոտական աշխատանքների կազմակերպման գործում,
  • Աջակցում են ուսումնական նորարարական մեթոդների համակարգմանն ու կիրառմանը,
  • Աջակցում են ուսանողներին հանձնարարված աշխատանքների կատարմանը՝ տալով նրանց համապատասխան խորհրդատվություն,
  • Համագործակցում են այլ քոլեջների համապատասխան կաբինետների հետ: