Ուղերձ

Սիրելի՛ քաղաքացի, ողջունում եմ Ձեզ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի պաշտոնական կայքում:

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը ամենօրյա կտրվածքով հետամուտ է ապահովելու որակյալ մասնագետների պատրաստումը տնտեսության և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան՝ զարգացնելով տարածաշրջանային և միջազգային համագործակցության ներուժը:

ԿՏՊՔ-ի խնդիրն է ապահովել կրթական
ծառայությունների ճկունությունը աշխատաշուկայի փոփոխությունների նկատմամբ, ստեղծել նպաստավոր պայմաններ արդյունավետ և որակյալ ուսուցման համար: Խթանել երկակի ուսուցման մոդելի ներդրմանը և շարունակական զարգացմանը: