ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0212.01.5 «ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0212.01.01.5 «ԴԻԶԱՅՆԵՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Միջին մասնագիտական կրթության 0212.01.5 «Դիզայն» մասնագիտության 0212.01.01.5 «Դիզայներ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների «տեսակների և մասնագիտական պարտականությունների։
2. Միջին մասնագիտական կրթության 0212.01.5 «Դիզայն» մասնագիտությամբ 0212.01.01.5«Դիզայներ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը(ները)՝
֍ նախագծային կենտրոններում և արտադրությունում դիզայների օգնական, տեխնիկ,
֍ գրաֆիկական համակարգչային կենտրոններում և ծառայություններում դիզայներ֊ օպերատոր,
֍ գովազդային կենտրոններում գրաֆիկական էլեմենտների մոնտաժող դիզայներ,
֍ դիզայն մասնագիտական լաբորատորիաներում փորձնական կատարող,
֍ անհատական ձեռնարկություններում արտադրությանը աջակցող դիզայներ,
֍ գրաֆիկական աշխատանքների հեղինակային կատարող,
֍ հրատարակչական կենտրոններում տեխնիկ֊կատարող,
֍ գեղագրական կենտրոններում նկարիչ-դիզայներ,
֍ քաղաքային և կենցաղսպասարկման ոլորտներում դիզայներ֊ոճաբան,
֍ լուսանկարչական տաղավարներում լուսանկարչի օգնական։
3. Միջին մասնագիտական կրթության 0212.01.5 «Դիզայն» մասնագիտությամբ 0212.01.01.5«Դիզայներ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.
● դիզայն-նախագծային գործընթացի իրականացում,
● նախագծային պահանջներից ելնող փաստաթղթային փաթեթի ստեղծում՝ գունագրաֆիկական տախտակների մշակում, նախագծի տեսական մասի բացատրագրի ձևակերպում, նախագծի աշխատանքային մանրակերտի կամ մոդելի ստեղծում,
● գրաֆիկական ֆիրմային ոճի տարրերի նախագծում և իրականացում,
● գովազդային պաստառների և գրաֆիկական այլ տարրերի նախագծում,
● դիզայնի տարբեր ոլորտների նախագծային հիմնախնդիրների բացահայտում,
● մանրակերտի պատրաստման տեխնոլոգիական հնարքների տիրապետում,
● մասնագիտական լաբորատորիաներում պրոֆեսիոնալ գիտելիքների կիրառման տիրապետում,
● հրատարակչական կենտրոններում դիզայն առաջարկների հեղինակային հսկողության իրականացում
● դիզայն լաբորատորիաներում և ստեղծագործական արվեստանոցներում առկա խնդիրների պարզաբանում,
● դիզայն լրատվության ճիշտ և արդյունավետ կիրառում,
● դիզայն լուսանկարչական հմտությունների պրոֆեսիոնալ կատարում,
● նախագծվող օբյեկտների գաբարիտային և աշխատանքային գծագրերի կատարում,
● համակարգչային տեխնոլոգիաների կիրառում դիզայն նախագծերում,
● նախագծային գործընթացում դիզայնի հարցադրումներով սպառողական և ֆունկցիոնալ վերլուծությունների իրականացում,
● նախագծային մտքի փնտրողական և ավարտուն էսքիզների կատարում,
● նախագծային մտքի փնտրողական և ավարտուն էսքիզների կատարում,
● հարակից մասնագետների հետ խմբային-նախագծային աշխատանքների իրականացում
● ավարտված մտքի ներդրման գործընթացում հեղինակային հսկողության իրականացում։