«Կոտայքի տարաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական կաբինետները կանոնակարգին համապատասխան սահմանում են կազմակերպչական և մեթոդական հիմքը, հիմնական խնդիրները, գործառույթները, կառուցվածքը, աշխատանքի ուղղությունները, ինչպես նաև քոլեջի ստորաբաժանումների և այլ կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները:
Ուսումնական կաբինետները ծավալում են իրենց գործունեությունը հետևյալ ուղղությունների շրջանակում՝
- Ուղղորդում են ուսանողներին ինքնուրույն, ուսումնական, հետազոտական աշխատանքների կազմակերպման գործում,
- Աջակցում են ուսումնական նորարարական մեթոդների համակարգմանն ու կիրառմանը,
- Աջակցում են ուսանողներին հանձնարարված աշխատանքների կատարմանը՝ տալով նրանց համապատասխան խորհրդատվություն,
- Համագործակցում են այլ քոլեջների համապատասխան կաբինետների հետ: